«Թիմը խորապես հուզվել է»․ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի հրետակոծված գյուղեր - RadioVan.fm

Онлайн

«Թիմը խորապես հուզվել է»․ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի հրետակոծված գյուղեր

2022-09-22 17:58 , Политика, 831

«Թիմը խորապես հուզվել է»․ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի հրետակոծված գյուղեր

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են վերջերս Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ հրետակոծված Գեղարքունիքի մարզի հայկական գյուղեր։

ՄԱԿ-ի ներկայացուցիչները՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի համակարգող Լիլա Փիթերս Յահյայի գլխավորությամբ, եղել են Գավառում, Շատվանում, Նորաբակում, Կութում, Սոթքում:

«Թիմը խորապես հուզվել է մարդկանց տոկունությամբ և խաղաղ ու անվտանգ ապրելու համար իրենց իրավունքները պաշտպանելու կոչերից»,-ասվում է Twitter-ում ՄԱԿ-ի գրասենյակի գրառման մեջ:

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսված ինտենսիվ ռազմական գործողությունները դադարեցվել էին հրադադարի մասին միջազգային գործընկերների ջանքերով սեպտեմբերի 14-ի երեկոյան 8-ին ուժի մեջ մտած պայմանավորվածության համաձայն։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2-ի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող, թիրախավորվել՝ 36 բնակավայր: Թվերն ամրագրված են սեպտեմբերի 19-ին, վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում ընդունված հայտարարության մեջ: Այս երեքշաբթի էլ Ադրբեջանը 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին:

Лента

Рекомендуем посмотреть