ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)։
Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Գրիգորյանը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին: