Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
«Հայկական կողմից կա մեկ վիրավոր:
Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան»,-ասված է հաղորդագրությունում: