Այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ. ՊՆ

2022-09-20 22:40 , Общество, 973

Այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ. ՊՆ

Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

Նշենք՝ պաշտպանական գերատեսչությունն այսօր սահմանային իրավիճակի մասին ընդամենը 1 հաղորդագրություն էր ուղարկել՝ առավոտյան հայտնելով, որ ժամը 09:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Հիշեցնենք՝ սահմանին սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սկսված ինտենսիվ ռազմական գործողությունները դադարեցվել էին հրադադարի մասին միջազգային գործընկերների ջանքերով սեպտեմբերի 14-ի երեկոյան 8-ին ուժի մեջ մտած պայմանավորվածության համաձայն։ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող, թիրախավորվել՝ 36 բնակավայր թվերն ամրագրված են սեպտեմբերի 19-ին, վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում ընդունված հայտարարության մեջ: Այսօր էլ Ադրբեջանը 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին:

Лента

Рекомендуем посмотреть