ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր, այդ թվում` հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող, մաշկային հիվանդությունների, շագանակագեղձի, հակասնկային, բրոնխիալ ասթմայի, շաքարախտի եւ այլն։
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:
Անվճար տրամադրվող դեղերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։