Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։
Տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։
Տեղեկացվում է, որ զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք, հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը։
Նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին։