«Ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են․․․Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում»․ Սարգսյանի գրասենյակը՝ հիշեցում-տեսանյութով - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են․․․Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում»․ Սարգսյանի գրասենյակը՝ հիշեցում-տեսանյութով

2022-09-19 17:10 , Политика, 816

«Ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են․․․Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում»․ Սարգսյանի գրասենյակը՝ հիշեցում-տեսանյութով

«Ես նոր, որպեսզի իմ տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ, ասում եմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են. 10 կմ հեռավորության վրա: Բա դա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել այդպիսի բան. 10 անգամ ավելի հեռու էին: Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում: Իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը չի դառնալու 2 կիլոմետր»,-ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեռ 2021 թ. հունիսի 6-ին Ջերմուկում արված այս հայտարարությունն է այսօր հիշեցրել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը՝ տեղադրելով այդ օրվա հանդիպումից մի հատված։

«Երբ որ մենք փորձում էինք բացատրել, ասել, որ Հայաստանից զորակոչված զինվորները, այդ թվում՝ Ջերմուկից զորակոչված զինվորները, ծառայելով Պաշտպանության բանակում, ծառայելով Ղարաբաղում, պաշտպանում են ոչ միայն Ղարաբաղի սահմանները, պաշտպանում են նաև Հայաստանի սահմանները...»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ ով նաև ընդգծել է, որ «ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել․ ցանկացած»։

Նշենք՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական վերջին հարձակումից հետո թշնամու զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա․ այդ մասին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու նպատակով Ջերմուկ այցելած Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Նա նշել է, որ այս ուղղությամբ հակառակորդն իրհարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ, մինչդեռ Ջերմուկ քաղաքիցմինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11,12 կիլոմետր։

Лента

Рекомендуем посмотреть