Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, որը գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ, չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և ՌԴ-ի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող համատեղ միջոցառումները կնպաստեն հետագա փոխգործակցության ընդլայնմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Այլ մանրամասներ չի հաղորդվում։