«Ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից»․ շեշտել է Միզոյանը Բլինքենի և Բայրամովի հետ հանդիպմանը - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից»․ շեշտել է Միզոյանը Բլինքենի և Բայրամովի հետ հանդիպմանը

2022-09-20 09:10 , Политика, 823

«Ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից»․ շեշտել է Միզոյանը Բլինքենի և Բայրամովի հետ հանդիպմանը

Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։

Հայտնել էինք, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարարի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։

Лента

Рекомендуем посмотреть