«Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման»․ ԱԺ փոխնախագահը` Ճապոնիայի դեսպանին - RadioVan.fm

Онлайн

«Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման»․ ԱԺ փոխնախագահը` Ճապոնիայի դեսպանին

2022-09-19 20:28 , Политика, 1031

«Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման»․ ԱԺ փոխնախագահը` Ճապոնիայի դեսպանին

«Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- այսօր հայտարարել է Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Հակոբ Արշակյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ժամանակ։

ԱԺ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ փոխնախագահը դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին։

Նշվում է, որ դեսպանը տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները:

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սկսված ինտենսիվ ռազմական գործողությունները դադարեցվել են հրադադարի մասին միջազգային գործընկերների ջանքերով՝ սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամը 8-ին ուժի մեջ մտած պայմանավորվածության համաձայն։ Հրադադարը մինչ այս պահը պահպանվում է:

Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր հաստատված 135, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 10 քառակուսի կիլոմետր։

Սեպտեմբերի 16-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու նպատակով Ջերմուկ այցելած Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասել է, որ Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա, որ «այս ուղղությամբ հակառակորդն իրհարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», մինչդեռ Ջերմուկ քաղաքիցմինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11,12 կիլոմետր։ Ասրյանը շեշտել է, որ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի մխրճման խորության մասով ներկայացրածը,սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը կատարվածն է, մինչև հրադադարի ռեժիմ հաստատելը։ «Մյուս՝ 5 ուղղություներում ընդծել է Ասրյանը,, հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորությունների հետ։

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 16-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա. ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից», ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն վերջին օրերի իրադարձություններին, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավար-Սոթք հատվածում տեղի ունեցած ներխուժմանը։

Երեկ Ադրբեջանի նախագահին զորքերի դուրսբերման կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Лента

Рекомендуем посмотреть