Այսօր` սեպտեմբերի 19-ին, Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի ժամը 19:00 Արցախի հանրային հեռուստատեսությամբ, Արցախի հանրային ռադիոյով և ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջով:
Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, որն ավելի վաղ հայտարարելով այդ մասին՝ նշել էր, որ ուղերձը պայմանավորված է լինելու «ստեղծված իրավիճակով»։
ԱՀ Նախագահի աշխատակազմը դիմել էր Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու հորդորով.
Նշվել էր, որ դրանք կխմբավորվեն ըստ թեմաների, և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ: