Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարարի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։
Եռակողմ հանդիպման մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակը։
Նշենք՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով։
ԱԳՆ խոսնակն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը երեք տասնյակից ավել հանդիպումներ կունենա գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։