Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Պետքարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը: Նա նախագահ Ալիևին հորդորել է հավատարիմ մնալ հրադադարին, հետ քաշել զորքը և Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները աշխատել լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասված է հայտնում է պետքարտուղարության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 16-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ «Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա. ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից», ընդգծել էր, որ խոսքը վերաբերում է ոչ միայն վերջին օրերի իրադարձություններին, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավար-Սոթք հատվածում տեղի ունեցած ներխուժմանը։