Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նենսի Փելոսիի` Երևանում հնչեցրած հայտարարությունները - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նենսի Փելոսիի` Երևանում հնչեցրած հայտարարությունները

2022-09-19 15:54 , Политика, 887

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նենսի Փելոսիի` Երևանում հնչեցրած հայտարարությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դատապարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևանում հնչեցրած հայտարարությունները՝ դրանք որակելով «անարդար ու անհիմն»։

Ադրբեջանի արտգործնախարարությունն ընդգծել է, թե «սա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին», ու թե՝ «այդօրինակ միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, ճիշտ հակառակը՝ մեծացնում են լարվածությունը»։

Բաքուն պնդել է, թե «չսահմանազատված սահմանին սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանը լայնամասշտաբ սադրանք է իրականացրել, և Ադրբեջանի զինված ուժերը կանխել է այդ սադրանքը»։

«Ներկայում պահպանվում է հրադադարի ռեժիմը, և կանխվել է իրավիճակի սրացումը»,-տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նենսի Փելոսիին անվանելով «հայամետ քաղաքական գործիչ», Հայաստան նրա այցն էլ կապելով Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունների հետ։

«Փելոսին օգտագործում է այս այցը իր ներքաղաքական օրակարգի համար՝ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունը ստանալու նպատակով։

«Այն, ինչ Փելոսին ասել է Հայաստանում, պետք է դիտարկել որպես հայտարարություն՝ արված հայկական քարոզչության հիման վրա։ Դա լուրջ հարված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ, ընդհակառակը, լարվածության խորացմանը»,- հայտարարել է Բաքուն։

Հիշեցնենք՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ սեպտեմբերի 18-ին կայացած համատեղ ասուլիսին խստորեն դատապարտել է «Ադրբեջանի մահացու հարվածներն ու հարձակումները Հայաստանի տարածքի» նկատմամբ, նշել, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, խոսել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ինչը Բաքուն հայտարարում է, որ լուծված է:

«Մեր այցից առաջ Հայաստանի սահմանների, ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։ Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի»,-ասել է նա։

Лента

Рекомендуем посмотреть