Երևան այցելած Փելոսին խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա - RadioVan.fm

Онлайн

Երևան այցելած Փելոսին խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա

2022-09-18 13:24 , Политика, 827

Երևան այցելած Փելոսին խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա

«Այս այցից առաջ Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում»,-Երևանում, Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո, հանդես գալով լրատվամիջոցների համար հայտարարությամբ, ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ նշելով, որ Հայաստանը իրենց համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում է։

Փելոսին հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է ձգտել, որ բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Ներկայացուցիչների պալատը, Փելոսիի փոխանցմամբ, բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերն էլ ասել է, որ իրենք շարունակելու են աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ են լինելու ՀՀ սահմանների որևէ փոփոխությանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ լրատվամիջոցների համար հայտարարության մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть