Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

2022-09-19 14:22 , Общество, 871

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ)։

«Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է՝ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն»,-ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть