Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ դիեր վերադարձնելու համար Ներքին Հանդ գնացած փրկարարի, որի հետ կապ հաստատել չէր հաջողվում, ամեն ինչ կարգին է։
«Արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ՝ իր առջև դրված խնդիրը կատարած»,-ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ԱԻՆ խոսնակը հայտնել էր, որ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել էր, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այդ պահը կապ հաստատել չէր հաջողվել։