Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է 6 քաղաքացիական անձ, մեկն էլ մահացել է բեկորային վնասվածքից. ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է 6 քաղաքացիական անձ, մեկն էլ մահացել է բեկորային վնասվածքից. ՀՀ ՄԻՊ

2022-09-16 13:31 , Общество, 815

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է 6 քաղաքացիական անձ, մեկն էլ մահացել է բեկորային վնասվածքից. ՀՀ ՄԻՊ

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից վիրավորվել է 6 քաղաքացիական անձ, մեկ մարդ էլ մահացել է բեկորային վնասվածքից:

Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ այդ անձինք նույնականացվել են, ապացույցները ներկայացվել են Արտաքին գործերի նախարարությանը (ԱԳՆ)։

«Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը որևէ զինված ծառայության մեջ չի եղել կամ որևէ այլ կերպ ներգրավված չի եղել։ Դրա վերաբերյալ կան ապացույցներ»,-մասնավորապես ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ թիրախավորվել են շտապօգնության տրանսպորտային միջոցներն ու անձնակազմը, լրագրողներ, ինչը միջազգային հումանիտար իրավունքի ուսովորութային իրավունքի կոպտագույն խախտումներ է։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ Պաշտպանի հաստատությունը շարունակում է հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը, որի վերաբերյալ կհրապարակվի զեկույց, տվյալները կկիսվեն առնվազն իրավապահների ու ԱԳՆ-ի հետ։

Лента

Рекомендуем посмотреть