«Հայաստանի դիրքորոշումը հստակ է և աներկբա. ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն վերջին օրերի իրադարձություններին, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավար-Սոթք հատվածում տեղի ունեցած ներխուժմանը։
Փաշինյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԵԽ) Հայաստանի դիմումի հիման վրա կայացած քննարկումների ժամանակ ՀՀ-ն այս դիրքորոշումն է արձանագրել։
Սահմանին օպերատիվ իրավիճակի, ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումներին և այլ հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության նիստում կայացած քննարկման մանրամասները՝ տեսանյութում։