Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասավ 135-ի:
Թիվը կառավարության այսօրվա նիստում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա առաջարկով ներկաները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգել են բոլոր զոհերի հիշատակը։
Վարչապետը նշել է, որ զոհերի թիվը դեռ, ցավոք, վերջնական չէ, ունենք նաև բազմաթիվ վիրավորներ։
Վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, նշենք, գործում է 1-28 հեռախոսահամարը։
Հավելենք՝ սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, թե պատրաստակամ է միակողմանիորեն Հայաստանին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները։