Սահմանին ժամը 09:00-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Սահմանին ժամը 09:00-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

2022-09-16 09:50 , Общество, 535

Սահմանին ժամը 09:00-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Հայ-ադրբեջանական սահմանին առավոտյան ժամը 9-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ)։

Հիշեցնենք՝ սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել էին սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնեց, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել, միջադեպեր չեն արձանագրվել նաև մինչ այս պահը։

Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Лента

Рекомендуем посмотреть