Վաղը՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: