Կեսգիշերն անց Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետարաններն արձագանքել են համացանցում շրջանառվող՝ որոշ բնակավայրերի, իբր, հակառակորդի վերահսկողությանն անցնելու մասին տեղեկություններին։
Վստահեցվում է՝ նշյալ մարզերում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։
Մարզպետարանները կոչ են անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։
Հիշեցնենք՝ երեկ էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայտնելով, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, «բացարձակ կեղծիք» էր որակել համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե, իբր, հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։