Ադրբեջանը նոր էսկալացիայի հետևանքով օկուպացրել է ՀՀ ինքնշխան տարածքից 10 քառակուսի կիլոմետր։
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խորհրդարանական հարցուպատասխանի ժամին, խոսելով տարածքային կորուստների մասին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Թշնամին ներխուժել է ՀՀ տարածք, դա փաստ է, մեր զինված ուժերը աշխատում են ներխուժումը վերացնելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ անցյալ մայիսին էլ Ադրբեջանը օկուպացրել էր 40 քառակուսի կիլոմետր Սև լճի տարածքում։
Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում: