ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:
Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման:
Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:
Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ուզում են ստորագրել մի թուղթ, որի արդյունքում իրենց լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի իրենց հեռացնել իշխանությունից, էլի գոհ ու շնորհակալ կլինեն, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 հզր 800 քմ կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։ «Ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի ինձ հետ հետո, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,-հայտարարել էր Փաշինյանը, որի ելույթից հետո քաղաքացիները հավաքվել են Ազգայի ժողովի դիմաց։