Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:
ԱԺ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լևոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի կողմից պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը:
Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչեւ ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում:
Արցախի ՊԲ հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը ծառայելու է Պաշտպանության բանակի և զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը: