Նոր ռազմագերիների տեսագրությունների հիման վրա ՀՀ-ն նրանց իրավունքների պաշտպանության պահանջով դիմել է ՄԻԵԴ - RadioVan.fm

Онлайн

Նոր ռազմագերիների տեսագրությունների հիման վրա ՀՀ-ն նրանց իրավունքների պաշտպանության պահանջով դիմել է ՄԻԵԴ

2022-09-14 17:15 , Право, 919

Նոր ռազմագերիների տեսագրությունների հիման վրա ՀՀ-ն նրանց իրավունքների պաշտպանության պահանջով դիմել է ՄԻԵԴ

Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։

Այս մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հաղորդագրության մեջ:

«Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ երեկ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել էր, որ ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի:

Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:

Лента

Рекомендуем посмотреть