Երևանի Շենգավիթ վարչական համայնքում քաղաքացիներ Արթուր Խուդինյանը և Յարոսլավ Ռոժկովը տեխնիկական միջոցների գործադրմամբ բանկոմատներից գումար հափշտակելու փորձեր են արել: Օտարականը՝ հայ հանցակցի ներկայացմամբ՝ հայոց պատմությունը լավ գիտի, ցանկացել է այցելել Էջմիածին, Տաթևի վանք: Սակայն իրավապահները հայտնաբերել և բերման են ենթարկել կասկածյալներին:
Արդյո՞ք գումարը նախատեսված է եղել օգտագործել այդ այցերի նպատակով՝ կպարզի քննությունը: Այս պահին դեպքի առնչությամբ առկա է ոստիկանության տեսանյութը.