Ի պատասխան Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջի՝ պահանջում են Լենինին դամբարանից հողին հանձնել - RadioVan.fm

Онлайн

Ի պատասխան Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջի՝ պահանջում են Լենինին դամբարանից հողին հանձնել

2018-02-05 16:21 , Общество, 1530

Ի պատասխան Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջի՝ պահանջում են Լենինին դամբարանից հողին հանձնել

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը Change.org հարթակում ստորագրահավաք է սկսել Մոսկվայի Կրեմլի հրապարակի դամբարանում գտնվող Վլադիմիր Իլյիչ Լենինի մարմինը հողին հանձնելու պահանջով:

«Մեկդարյա հանգուցյալին հողին հանձնելը արդարացի է բարոյական, մարդկային եւ քրիստոնեական պատկերացումներով»,-ասվում է պահանջի տեքստում, որը տեղադրման երեք օրում այս պահի դրությամբ շուրջ 204 համախոհ ունի: Այն ստորագրողների թիվն ակնկալվում է հասցնել 500-ի:

Ստորագրահավաք-պահանջի հասցեատերերը լինելու են ՌԴ պետդուման և ՌԴ նախագահը:

Նկատենք, որ սա, թերևս, պատասխան ակցիա է ռուս հանրային գործիչների՝ Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժելու պահանջին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուս հանրային գործիչներ Սերգեյ Մարկովը, Պիոնիս Կապտարը և իրենց գաղափարակիցները հայտարարել էին, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր, ըստ նրանց, կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ չնայած Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է:

Лента

Рекомендуем посмотреть