Առողջապահության նախարարությունը շտապօգնության մեքենայի թիրախավորման վերաբերյալ փաստերը ներկայացրել է ԱՀԿ–ին - RadioVan.fm

Онлайн

Առողջապահության նախարարությունը շտապօգնության մեքենայի թիրախավորման վերաբերյալ փաստերը ներկայացրել է ԱՀԿ–ին

2022-09-13 16:27 , Политика, 770

Առողջապահության նախարարությունը շտապօգնության մեքենայի թիրախավորման վերաբերյալ փաստերը ներկայացրել է ԱՀԿ–ին

Հայաստանի Առողջապահության նախարարությունը ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների եւ առողջապահական օբյեկտների թիրախավորման վերաբերյալ փաստերը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

«Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների եւ առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։

Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի եւ կստանա համարժեք գնահատական»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, ըստ Հայաստանի Քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել եւ խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։

Лента

Рекомендуем посмотреть