Սահմանը հատած թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ՝ վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ-ն՝ տեսանյութով - RadioVan.fm

Онлайн

Սահմանը հատած թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ՝ վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ-ն՝ տեսանյութով

2022-09-13 11:18 , Общество, 1000

Սահմանը հատած թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ՝ վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ-ն՝ տեսանյութով

Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով այդ փորձերից մեկը փաստող տեսանյութ, որում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։

Հիշեցնենք՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդվել է, որ այսօր առավոտյան ժամը 8-ի իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություն չի կրել. ադրբեջանական կողմը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները, սահմանի որոշ հատվածներում էլ դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

Գիշերը, ժամը 4-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Лента

Рекомендуем посмотреть