Սոթքում գնդակոծության հետևանքով այրվել է մի քանի տուն, վնասվել է համայնքապետարանի շենքը․ համայնքապետ - RadioVan.fm

Онлайн

Սոթքում գնդակոծության հետևանքով այրվել է մի քանի տուն, վնասվել է համայնքապետարանի շենքը․ համայնքապետ

2022-09-13 09:14 , Общество, 818

Սոթքում գնդակոծության հետևանքով այրվել է մի քանի տուն, վնասվել է համայնքապետարանի շենքը․ համայնքապետ

Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներն ու պատուհաններն են վնասվել:

Այդ մասին հայտնում է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը՝ նշելով՝ վնասի չափը դեռ պարզ չէ։

Ըստ Խաչատրյանի՝ այս պահին գնդակոծությունը շարունակվում է։

Հիշեցնենք՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդվել է, որ այսօր առավոտյան ժամը 8-ի իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություն չի կրել. ադրբեջանական կողմը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները, սահմանի որոշ հատվածներում էլ դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

Գիշերը, ժամը 4-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Лента

Рекомендуем посмотреть