Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 05։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։ ՀՀ ԶՈւ-երը համարժեք պատասխան են տալիս հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։