Աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ և խմորասնկեր. թթվասերի 10 նմուշից անվտանգ է եղել միայն 3-ը. «Հետք» - RadioVan.fm

Онлайн

Աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ և խմորասնկեր. թթվասերի 10 նմուշից անվտանգ է եղել միայն 3-ը. «Հետք»

2018-02-02 19:03 , Общество, 8009

Աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ և խմորասնկեր. թթվասերի 10 նմուշից անվտանգ է եղել միայն 3-ը. «Հետք»

«Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն տարածում ունեցող 10 արտադրողի թթվասեր, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ, ինչը ըստ սահմանված նորմերի՝ անթույլատրելի է:

Այսպես՝ փորձաքննության է ներկայացվել «Չանախ», «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Թամարա», «Սմետանա Մասլովնա», «Արզնի կաթ», «Բոնիլատ», «Մարիլա» «Էջմիածին Կաթ» ընկերությունների արտադրանքը:

«Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 033/2013 («Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին») նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան արված փորձաքննության արդյուքները փաստում են, որ թթվասերի արտադրման նորմերին համապատասխանել է միայն «Բիոկաթ», «Սմետանա Մասլովնա» և «Մարիլա» ընկերությունների արտադրանքը :

Մնացած 7-ում հայտնաբերվել են մասնավորապես՝ հակաբիոտիկներ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի խախտման հետևանք է, խմորասնկերի բարձր քանակ, ինչն արդեն բուն արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտում է, բուսական յուղ, որի օգտագործումը փաստում է, որ տվյալ ապրանքը կեղծված է, քանի որ այն համարվում է ոչ թե թթվասեր, այլ` թթվասերային մթերք:

Փորձաքննության մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Лента

Рекомендуем посмотреть