Միաժամանակ 3 գնդակ՝ բասկետբոլի զամբյուղում․ սևանցի 32-ամյա մարզիկի նոր ռեկորդը գրանցվել է Դյուցազնագրքում - RadioVan.fm

Онлайн

Միաժամանակ 3 գնդակ՝ բասկետբոլի զամբյուղում․ սևանցի 32-ամյա մարզիկի նոր ռեկորդը գրանցվել է Դյուցազնագրքում

2022-09-09 18:19 , Спорт, 1995

Միաժամանակ 3 գնդակ՝ բասկետբոլի զամբյուղում․ սևանցի 32-ամյա մարզիկի նոր ռեկորդը գրանցվել է Դյուցազնագրքում

Սևանի մարզադպրոցում բասկետբոլի սիրողական պարապմունքներն ուժային եռամարտ մարզաձևում աշխարհի կրկնակի չեմպիոն, Միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանի համար սպորտային մեկ այլ ուղղությունում նոր ռեկորդ սահմանելու առիթ են հանդիսացել։

Թիկունքով դեպի բասկետբոլի զամբյուղը, առանց ետ նայելու, նա 4 ,5 մետր հեռավորությունից միաժամանակ 3 գնդակ է նետել զամբյուղը, նույն դիրքում 22 մետր հեռավորությունից էլ՝ արդեն բահով՝ 1 գնդակ, իսկ 14 մետր հեռավորությունից՝ 2 գնդակ է նետել զամբյուղը։ Աջ ձեռքով էլ՝ դեմքով դեպի զամբյուղը, 1 գնդակ է նետել զամբյուղի մեջ 24 մետր հեռավորությունից։

Մարզիկի՝ օրեր առաջ սահմանած ռեկորդները գրանցվել են Հայաստանի Դյուցազնագրքում։

Միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատը, ով Սևանի մարզադպրոցում ուժային եռամարտի մարզիչ է, վերջին ամիսներին նաև ֆիզիկական կուլտուրայի դասեր է տալիս Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին, կյանքում առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ «Չլինող բան չկա»։

«Երբ կա նպատակ՝ անկախ դժվարություններից՝ պետք է հաղթահարեմ»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում շեշտեց Վարազդատը։

Իրեն մշտապես աջակցելու և նոր ռեկորդը սահմանելու համար Վարազդատը խորին շնորհակալություն է հայտնում Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին, նրա առաջին տեղակալ Արթուր Մարգարյանին, մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանին, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանին, անվտանգության և վերահսկողության բաժնի պետ Սարգիս Թադևոսյան, և, իհարկե, «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանին, և բոլոր այն մարդկանց, ովքեր իր կողքին են և ոգևորվում են իր հաջողություններով։

Իսկ կանգ առնել Վարազդատը չի պատրաստվում․ նա սեպտեմբերի 21-ին Սևանում կայանալիք միջոցառմանը ցանկանում է նոր ռեկորդ սահմանել՝ ճկույթով տեղաշարժելով 2 ավտոբուս և 5 բեռնատար։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть