ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել։
«ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում։