Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ս.թ. սեպտեմբերի 9-ին ժամը 11։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում իրականացվող տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործելու Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը։
Նշվում է, որ վրացական կողմում տեխնիկական աշխատանքների ավարտից հետո սահմանային անցակետը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։