«Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակվի մնալ շրջափակման մեջ»․ Փաշինյանը՝ սպառնալիքի մասին - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակվի մնալ շրջափակման մեջ»․ Փաշինյանը՝ սպառնալիքի մասին

2022-09-08 16:11 , Политика, 793

«Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակվի մնալ շրջափակման մեջ»․ Փաշինյանը՝ սպառնալիքի մասին

«Ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ»,-պատասխանելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սպառնալիքների մասին հարցին՝ Վլադիվոստոկում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, թե այլ բան է, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, նախաձեռնություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ։

«Օրինակ՝ խոսվում է միջանցքի մասին, ուզում եմ հստակ լինի մենք Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանց որևէ մեկին չենք տալու, ուզում եմ բոլորս հստակ արձանագրենք, բայց ճանապարհ տալու ենք և բացելու ենք, և պատրաստ ենք դա անել ցանկացած պահի»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ այս մասով առաջարկներ են փոխանցվել Ադրբեջանին։

«Որ պահին Ադրբեջանը ընդունի այդ առաջարկները, դրանց հիման վրա կարելի է փաստաթուղթ ստորագրել և շատ արագ, ինչքան հնարավոր է արագ, իրագործել այդ պայմանավորվածությունը։ Հավաստիացնում եմ՝ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում։ Ճանապարհի բացումը ոչ միայն սպառնալիք չէ ՀՀ-ի համար, այլև շատ օգտակար է ՀՀ-ի համար, Ադրբեջանի համար էլ է օգտակար, Թուրքիայի համար էլ։ Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակվի մնալ շրջափակման մեջ, այ դա սպառնալիք է»,-նշել է Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ շատ է ցանկանում հասնել ճանապարհների բացմանը։

«Սպառնալիք ուրիշ բանի մեջ կա, միջազգային հարթակներում հայտարարում է, որ ոչ մի տարածքային պահանջ չունի Հայաստանից, բայց, օգտագործելով «Արևելայն Զանգեզուր» արտահայտությունը, նկատի է ունենում, որ գոյություն ունի նաև «Արևմտյան Զանգեզուր»։ Այս ամեն ինչի տակ թաքնված նկրտումներ կան»,-ասել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերում ևս կա սպառնալիք։

Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть