Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Երևանում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։