Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
«Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։