Ավիաընկերության կողմից ուղևորների առջև միջազգային չափորոշիչներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարման նպատակով փոփոխություններ կարվեն - RadioVan.fm

Онлайн

Ավիաընկերության կողմից ուղևորների առջև միջազգային չափորոշիչներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարման նպատակով փոփոխություններ կարվեն

2022-09-07 19:00 , Политика, 718

Ավիաընկերության կողմից ուղևորների առջև միջազգային չափորոշիչներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարման նպատակով փոփոխություններ կարվեն

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր քննարկվել է ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Այն ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ «Ավիացիայի մասին» գործող օրենքի «Փոխադրողի պատասխանատվություն» հոդվածով ամբողջական սահմանված չեն փոխադրողի պատասխանատվության վերաբերյալ Չիկագոյի կոնվենցիայից բխող պահանջները: Հետևաբար, փոխադրողի պատասխանատվության ամբողջականացման նպատակով անհրաժեշտ է օրենքում առկա բացը լրացնել, ինչպես նաև, որպես ԻԿԱՕ անդամ երկիր, կատարել Չիկագոյի կոնվենցիայով սահմանված և ՀՀ կողմից ընդունված չափորոշիչների պահանջները։

Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվեն փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջները: Կապահովվի նաև ժամանած ուղևորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից: Նշված պահանջները չկատարելու համար սահմանվելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղևորների առջև միջազգային չափորոշիչներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարմանը:

Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Лента

Рекомендуем посмотреть