ՀՀ ՊՆ-ն հերքում է քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ կրակելու՝ Ադրբեջանից եկող լուրը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ՊՆ-ն հերքում է քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ կրակելու՝ Ադրբեջանից եկող լուրը

2022-09-07 16:07 , Политика, 826

ՀՀ ՊՆ-ն հերքում է քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ կրակելու՝ Ադրբեջանից եկող լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ զինհված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ շեշտելով, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:

Ի դեպ, այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած՝ հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ տարածած լուրը ևս հերքել էր։

Лента

Рекомендуем посмотреть