Մի հավատացեք «ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը» ասողներին․ Դավիթ Բաբայան - RadioVan.fm

Онлайн

Մի հավատացեք «ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը» ասողներին․ Դավիթ Բաբայան

2022-09-06 11:30 , Политика, 919

Մի հավատացեք «ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը» ասողներին․ Դավիթ Բաբայան

«Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը»,-այդ մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ ուրիշի տեղ որոշումը կայացվում է միայն այն դեպքում, երբ որ նա թերհաս է և չունի արժանապատվություն, ինչը դրսևորվում է փոքրոգությամբ կամ այլասերվածությամբ։

«Միայն փոքրոգին և այլասերվածը կարող է անհայրենիք լինել, պատրաստ լինելովնյութական բարիքների դիմաց հրաժարվել նրանից։

Նման դեպքում ամենամեծ և հզոր պետությունները անգամ կկործանվեն, և պատմության մեջ նման օրինակներ շատ են։ Միևնույն ժամանակ ամենափոքր իսկ պետությունը ու ժողովուրդը, նույնիսկ գտնվելով ամենաբարդ վիճակում կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե ունի արժանապատվություն, հավատք և բանականություն, պարզապես՝ խելք»,-գրել է Բաբայանը։

Лента

Рекомендуем посмотреть