ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել - RadioVan.fm

Онлайн

ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել

2022-09-05 17:27 , Право, 925

ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ է ստեղծվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։

Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։

Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:

Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:

Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։

Ընդգծվում է, որ այս պահին գործում են Պաշտպանին առընթեր երեք խորհրդատվական խորհուրդներ՝

-Խոշտանգումների կանխարգելման

-Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով

-Հաշմանդամություն ունեցող անձանցիրավունքների պաշտպանության

Лента

Рекомендуем посмотреть