Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
«Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայու ն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրությունում: