Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա-Սարալանջի-Հերացի-Աբովյան-Շարիմանյան փողոցների հանգույցում:
Երևանի քաղաքապետրանից հայտնում են, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի-Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ: