Այսօր Արցախի պետականության հռչակման 31-ամյակն է․ Զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել - RadioVan.fm

Онлайн

Այսօր Արցախի պետականության հռչակման 31-ամյակն է․ Զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել

2022-09-02 15:22 , Общество, 1115

Այսօր Արցախի պետականության հռչակման 31-ամյակն է․ Զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել

Այսօր Արցախի Հանրապետության (ԱՀ) պետականության հռչակման 31-ամյակն է։

1991-ի սեպտեմբերի 2-ին՝ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի որոշմամբ հայկական երկրորդ պետությունը անկախություն հռչակեց։

Արցախի Հանրապետության օրվա առթիվ նախագահ Արայիկ Հարությունյանը երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և Զինվորական պանթեոն, ծաղկեպսակներ ու ծաղիկներ է դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից:

Այնուհետև ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի, ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, Զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի փրկության համար անմահացած ոստիկանների, փրկարարների շիրիմներին, ծաղիկներ խոնարհել և խնկարկել անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Лента

Рекомендуем посмотреть