Սեպտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: