Ջրի սակագնի թանկացման հայտի շրջանակում ՀԾԿՀ-ն այսօրվանից ջրամատակարարման ծավալների մոնիթորինգ կանի - RadioVan.fm

Онлайн

Ջրի սակագնի թանկացման հայտի շրջանակում ՀԾԿՀ-ն այսօրվանից ջրամատակարարման ծավալների մոնիթորինգ կանի

2022-09-01 15:08 , Общество, 834

Ջրի սակագնի թանկացման հայտի շրջանակում ՀԾԿՀ-ն այսօրվանից ջրամատակարարման ծավալների մոնիթորինգ կանի

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում (ՀՀ ՀԾԿՀ նախագահի 29.08.2022թ. №674-ՀՆ հրաման):

«Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել հանձնաժողովին՝ ժամը 10։00-17։00-ն, զանգահարելով հանձնաժողովի (010) 584 529հեռախոսահամարով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ցանկության դեպքում կարող եք անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին»,-ասված է ՀԾԿՀ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Հանրապետությունում ջրի սակագինը բարձրացել է 2022-ի հունվարի 1-ից․ սպառողները մեկ խորանարդ մետր ջրի դիմաց նախկին 180 դրամի փոխարեն վճարում են 200,47 դրամ, անապահով խավի համար սակագինը չի փոխվել։ Թանկացումից ընդամենը ութ ամիս անց «Վեոլիա ջուրը» դարձյալ պահանջում է բարձրացնել սակագինը՝ առաջարկելով 2023 թվականից մեկ խորանարդ մետրի համար սահմանել 209 դրամ սակագին։

Лента

Рекомендуем посмотреть