Երեկ երեկոյան, ծանր և երկարատև հիվանդությունից հետո, Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության վերջին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
«Միխայիլ Գորբաչովը քաղաքական և պետական գործիչ էր, ով հսկայական ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության ընթացքի վրա։ Նա ղեկավարել է մեր երկիրը բարդ, դրամատիկ փոփոխությունների, լայնածավալ արտաքին քաղաքականության, տնտեսական և սոցիալական մարտահրավերների ժամանակաշրջանում։ Նա խորապես հասկանում էր, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, նա ձգտում էր հրատապ խնդիրներին սեփական լուծումներն առաջարկել»,-Գորբաչովի մահվան կապակցությամբ այսօր հղած ցավակցագրում ընդգծել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կարևորելով նաև վերջին տարիներին Գորբաչովի իրականացրած հումանիտար, բարեգործական, կրթական գործունեությունը։
92-ամյա ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Ջո Բայդենը:
«Գորբաչովը վտանգում էր իր կարիերան հանուն ավելի լավ ապագայի»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։